Բժիշկները բացահայտել են հիպերտոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար բարենպաստ ազդեցություն ունեցող պանրի լավագույն տեսակը։
Եվ ուշադրություն․ դա մոցարելլան է։
Արտասահմանյան բժիկները խորհուրդ են տալիս չհրաժարվել պանրի օգտագործումից, հատկապես, երբ այդ մթերքի նկատմամբ օրգանիզմը մեծ պահանջ կունենա։ Սակայն նրանք առաջարկում են նախապատվությունը տալ Մոցարելլա տեսակի պանրի օգտագործմանը։
Պատճառը պանրում աղի պարունակության մակարդակն է․ բանն այն է, որ պանրի որոշ տեսակների մեջ բավականին շատ աղ է պարունակվում։ Օրինակ, չեդդերում, որում աղի պարունակության ծավալը գերազանցում է անգամ չիպսերի փաթեթում դրա պարունակությանը։
Հետազոտողները նշում են, որ աղը օրգանիզմում է պահում ջուրը, որը կուտակվելով սկսում է հավելյալ ճնշում գործադրել արյան անոթների վրա, ինչը իր հերթին հանգեցնում է արյան ճնշման բարձրացման:
Իսկ մոցարելլա տեսակի պանրի մեջ աղի և ճարպերի պարունակությունը բավականին ցածր է։
Մասնագետները նշում են նաև, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքում կալիումի հետ կալցիումի փոխազդեցության շնորհիվ՝ ապահովվում է արյան ճնշման կայունություն։
Սակայն հարկ է ավելացնել նաև, որ պանրի և այս չափանիշներին համապատասխանող այլ սննդամթերքի օգտագործումը պետք է չափավոր բնույթ ունենա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







