Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային՝ նշելով, որ բացարձակորեն դեմ է:
«Որևէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպի, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ»,- հայտարարել է Արամ Ա-ն։
Արամ Ա-ի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը զգայուն հարցեր է շոշփում, չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ:
Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի՝ արևմուտքից հրամցվող փաստաթղթից զգուշանալ է պետք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







