21-րդ դարում մարդկության առջև ծառացած մեծագույն խնդիրն է ահաբեկչությունը:
21-րդ դարի առաջին խոշոր ահաբեկչությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ 2001թ.-ի Սեպտեմբերի 11-ին:
Ահաբեկիչների կողմից առևանգված 4 մարդատար ինքնաթիռներից 2-ը մխրճվեց Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ: 3-րդ ինքնաթիռը բախվեց Միացյալ նահանգների պաշտպանության նախարարության՝ «Պենտագոնի» շենքին, իսկ 4-րդն ընկավ Փենսիլվանյաում: Այս ահաբեկչությունը խլեց 2977 խաղաղ բնակչի կյանք:
Ահաբեկչությունն այն խնդիրն է, որի դեպքում պիտի պայքարեն համախմբված, ուստի պատական չէ, որ օգոստոսի 21-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակվել է ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի մատուցման օր:
Այսօր ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ չնայած բազմաթիվ միջազգային պայմանավորվածություններին, ահաբեկչությունները շարունակվում են: Դրանց կանխարգելման համար անհրաժեշտ են ոչ միայն օրենքներ, այլև աշխարհայացքի ու մտածելակերպի փոփոխություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







