Ամուլսարի պաշտպանության նպատակով շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 18։30֊ին կազմակերպվելու է մեծ քայլերթ Երևանի կենտրոնում։ Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտենք Ազատության հրապարակում։
Քայլերթի նպատակն է միասնականության և հավաքականության արտահայտումն Ամուլսարի պաշտպանության հարցում և զորակցություն հայտնել Ջերմուկի բնակիչներին։
Նշենք, որ Ամուսարի հիմնախնդրի հարցով Սարյանի պուրակում օգոստոսի 20-ին կազմակերպվել էր նաև հանրային քննարկում, որին մասնակցնում էին բնապահպաններ, ակտիվիստներ և Ամուլսարի հանքի շահագործման խնդրով մտահոգ քաղաքացիներ։
Հավաքի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ և նշել, որ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանքի շահագործումը թույլ չտալու համար։
Հավելենք, որ «Lidian International» ընկերությունը գրանցված է St. Helier, Jersey JE2-4ZJ Channel Islands օվշորային հասցեում։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ «Լիդիան Արմենիա»-ն նախկինում հանքարդյունաբերական որևէ ծրագիր չի իրականացրել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը ո՛չ Սևանի, ո՛չ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու, ուստի պետությունը պետք է հանքավայրը շահագործելու հնարավորություն տա «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







