Ինչպես հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հոկտեմբերի 28-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն:
Ռոմերտ Ամիրխանյանի կապն Արցախի հետ տարիների պատմություն ունի, վերջերս հայ անվանի կոմպոզիտորին ընդունել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահկյանը: Իր խոսքում Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ Արցախում շնորհաշատ մեներգիչներ կան: Վերջինիս խոսքով, նրանք նույնպես կատարումներով հանդես կգան իր հոբելյանական երեկոյին:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչի «Հեյ Արցախ» վերնագրով նոր երգը, ինչպես նաև տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի համար գրված հիմներգի պրեմիերան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







