Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1963 թ. Ստեփանակերտում: 1980 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը,1985-1988 թթ. աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում՝ որպես փականագործ-մոնտաժող: 1988-ից աշխատել է որպես օպերատոր մարզային հեռուստատեսությունում:
Արցախյան հակամարտության սրվելուց հետո նա նկարահանումներ է իրականացրել վտանգավոր գոտիներում:
Սեգո Համբարձումյանի շնորհիվ՝ մարդկությունը իմացավ 1991 թվականին Տող գյուղի Դանիելյանների ընտանիքի մասին, այս ընտանքիը սպանդի ենթարկվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ականների կողմից։
Սերգեյ Համբարձումյանը միայն չէր նկարում սարսափելի տեսարանները, նա նաև անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին և զոհվել ռազմական խնդիր կատարելիս:
Նրա ընկեր Գագիկ սիմոնյանը, խոսելով նրա անժամանակ մահվան մասին, նշում է.
«Ի՞նչ ասեմ, Սեգոն մեզնից մեկն էր, բայց և ուրիշ էր: Սեգոյի հետ Ղարաբաղի մի մասնիկը կորցրի՝ քաղցր, անդառնալի: Երբ գալիս եմ Ստեփանակերտ, այցելում եմ նրա շիրիմին, թվում է՝ սփոփում եմ ինքս ինձ, բայց դա խաբկանք է, ցավը բթանում է, սպիանում, սակայն երբեք չի անցնում»:
(Հոդվածում օգտագործել ենք քաղվածքներ Վարդգես Բաղրյանի «Սեգո» (Ստեփանակերտ, 2005) գրքից: )
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







