ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-29-ը էապես չի փոխվի, իսկ օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 30-31-ին օդի ջերմաստիճանը Լոռիում կնվազի 5-6, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևանում օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:Ցերեկային ժամերին Երևանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 32-34 աստիճանը, իսկ գիշերային ժամերին՝17-19 աստիճան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







