Յոհան Վոլֆգանգ Գյոթեն գերմանացի հայտնի քնարերգու և մեծ մտածող է:Նա գրել է բանաստեղծություններ, դրամաներ, վեպեր: Նրա քնարերգությունը կենսասեր է՝ համակված հուզականությամբ ու անմիջականությամբ:
Նրա մասին լավագույնս կպատմեն նրա ստեղծագործությունները, որոնցից ներկայացնում ենք մի քանի քաղվածքներ.
Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:
Երկու վիճող մարդկանցից ավելի մեղավոր է նա, ով ավելի խելացի է:
Թե երջանիկ զգացիր քեզ, դա անվանիր, ինչպես կուզես: Անվանիր բախտ, սիրտ, աստված: Նրա համար չկա անուն, զգացմունքն է հիմքն ամենի, անունն ին՞չ է՝ դատարկ հնչյուն:
Ինչ ուրախ եմ, որ հեռացա այդտեղից։ Ի՞նչ է մարդու սիրտը, իմ լավ բարեկամ։ Լքել քեզ, որին այնքան սիրում եմ, որից մշտապես անբաժան եմ եղել և ուրա՞խ լինել։ Գիտեմ, որ դու կներես ինձ։
Յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր թուփ մի ճոխ ծաղկեպսակ է, և ուզում ես մայիսյան բզեզ դառնալ բուրմունքի այս ծովում սավառնելու և ողջ սնունդդ այնտեղ գտնելու համար։
Ես հրաշալի գիտեմ, որ մենք հավասար չենք և չենք կարող լինել, սակայն պնդում եմ, որ նա, ով անհրաժեշտ է համարում արժանապատվությունը չկորցնելու համար հեռու պահել իրեն այսպես կոչված ռամիկ ժողովրդից, նույնքան է արժանի պարսավանքի, որքան վախկոտը, որը թաքնվում է թշնամուց, որովհետև վախենում է պարտություն կրել նրանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







