Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ը անցկացվեց Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, այդ թվում ՀՀ թիմը:
Մեր թիմն այս անգամ էլ դրական արդյունքեր է գրանցել. ոսկե մեդալի է արժանացել Քվանտ վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Արայի Խալաթյանը («Քվանտ» վարժարան)։
Հայաստանի թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ից Ալբերտ Սահակյանը և Լևոն Մուրադյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր օլիմպիադայի միջազգային կոմիտեի կազմում։
Մրցույթն անցկացվել է երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարել են 3-ական առաջադրանք։
Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկիրը (2 թիմ, 8 աշակերտ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







