TACC-ի փոխանցմամբ Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնի՝ Galaxy Fold-ի վաճառքները սեպտեմբերի 6-ին կսկսվեն Հարավային Կորեայում:
Լրագրողները, որոնք դեռ ապրիլին էին ստացել Galaxy Fold-ը նախնական կարծիքներ հայտնելու համար, հայտարարել էին էկրանի հետ կապված մի շարք խնդիրների մասին:
Դրանից հետո Samsung-ում հայտնել են, որ թերություններն ի հայտ են եկել սարքը ծալելիս՝ դիսփլեյի վերևի եւ ներքևի մասերում: Ընկերությունն այդ ժամանակվանից կատարել Է այդ մոդելի մի շարք կատարելագործումներ:
Հունիսին Samsung-ը հայտնել էր, որ Galaxy Fold-ը գնման համար մի շարք երկրներում հասանելի կլինի արդեն սեպտեմբերից: Այն, թե նորույթը որ շուկաներում կհայտնվի առաջին հերթին, ընկերությունում խոստացել են հայտնել մինչև ռելիզի ամսաթիվը: Galaxy Fold-ը Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնն Է: Ծալված վիճակում սարքը կարելի Է օգտագործել որպես հեռախոս, իսկ բացված վիճակում այն գործառույթներով նմանվում Է պլանշետի։ Առաջինը նախատեսված է սարքը սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ օգտագործելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







