Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 13։54-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վանաձոր- Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ քարերից մեկը վնասել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-8 ճանապարհի Վանաձոր- Դիլիջան ճանապարհահատվածի 25-րդ կմ-ի վրա մոտական ժայռից ընկել է 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ճանապարհը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճանապարհը մաքրել է քարերից՝ դարձնելով երկկողմանի երթևեկելի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







