Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

ԱԺ-ն քննարկում է օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ-ում վարորդ աշխատելն արգելելու մասին օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ-ում վարորդ աշխատելն արգելելու մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում քննարկման է դրվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագծով կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։

Ըստ նախագծի՝ ԵԱՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- այս մասին հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի այն դիտարկանը, որ այս քայլով հակադրվում ենք Ռուսաստանին, Հովհաննես Քոչարյանը նշել է, այս նախագծում որևէ հակադրվելու միտում չկա։ Նույնիսկ ռուսական կողմը, ըստ Քոչարյանի, նախապես տեղյակ է եղել հայկական կողմի նման մտադրության մասին։

Այս օրենքի ընդունումից հետո ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ուզում են գալ Հայաստան ու տաքսի վարել, չեն կարողանա: Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտ վարել։

Հիշեցնենք, օրերս այդ հարցով խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել է, որ ներքին կարգով այս հարցը ամեն տարի լուծվում է. 2017 թվականին, ապա նաև 2018 և 2019 թվականներին ՀՀ ոստիկանապետի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների համաձայնությամբ այդ սահմանափակումը չի տարածվում Հայաստանի վրա։ Սակայն վերջնական լուծում հարցը չի ստանում։

Ըստ Վարդան Տողանյանի՝ այս հարցում առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս, քանի որ Հայաստանից բացի, մյուսները խնդիրներ չունեն այս հարցում։ Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը ներառված են բացառությունների շարքում և այնտեղի վարորդական իրավունքներով հնարավոր է աշխատել Ռուսաստանում, քանի որ այդ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+