ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած նիստում ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը վերաբերում է տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների հստակությանը:
Կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, ինչպես նաև կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:
Համաձայն ՀՀ կառավարության հիմնավորման՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես իրավական կառույցների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







