ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում, որ սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է 6-7 աստիճանով, իսկ սեպտեմբերի 17-ին Երևանում սպասվում է +28-+30 աստիճան տաքություն։
ԱԻՆ-ի պաշտոնական էջը հայտնում է, որ Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Եղանակը մարզերում․
Շիրակում գիշերը՝ +2+ 6, ցերեկը՝ +14+19
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+ 6, ցերեկը՝ +14+19
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+ 6, ցերեկը՝ +14+19
Լոռիում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +10+15
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+19
Արագածոտնի լեռներում գիշերը +2+ 6, ցերեկը՝ +14+19
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25
Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26
Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+19
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +16+20
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16
Արցախի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+22
Արցախի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+17.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







