ԵԱՀԿ Բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը մեծ կարևորություն է տալիս։ ԵԱՏՄ այս միջոցառման բարձր մակարդակով անցկացումը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության գերակայություններից է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանի խոսքով՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպիսի այն կնքվի Երևանում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
«ԵԱՏՄ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մինչև գագաթնաժողովն իրավական բոլոր գործընթացներն ավարտվեն և Երևանում համաձայնագիրը կնքվի»,- նշեց Աննա Նաղդալյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







