ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են , որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի , ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է :
Մասնավորապես սեպտեմբերի 29- ին ժամը 08.00- ից 15.00- ը փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային — Դեմիրճյան խաչմերուկը : Նույն օրը ժամը 14.30- ից 17.00- ը փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան — Թումանյան խաչմերուկից Աբովյան — Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին — Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ ը :
Տեղեկացնում են նաև , որ հոկտեմբերի 1- ին ժամը 08.00- ից 17.00- ը փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային — Դեմիրճյան խաչմերուկը : Նույն օրը ժամը 12.00- ից 17.00- ը փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան — Պ ռ ոշյան խաչմերուկից Բաղրամյան — Դեմիրճյան խաչմերուկը և ժամը 17.00- ից 20.00- ը՝ Պ ռ ոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան — Պ ռ ոշյան խաչմերուկից Մաշտոց — Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







