«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի, Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը ընդգրկվել է Tatler ամսագրի «Նախանձելի աստղեր» վարկանիշում
Ըստ ամսագրի ՝ Տաթևիկի սիրտը նախկինի պես ազատ է, ինչը չես ասի «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի ունեցած ազատ ժամանակի մասին։
«Մոսկվայից մինչև ծայրամաս կազմակերպվող շինարարական աշխատանքների վերահսկմանը ավելացվել է նաև «Գարաժ» թանգարանի հովանավորությունը, ինչպես նաեւ LSE-ում վարքագծային տնտեսության ուսումնասիրությունը: Եվ, իհարկե, Սամվելի՝ որդու, և Ամելիայի՝ դստեր, դաստիարակությունը, ում մոտ Թաթա կարապետյանը շտապում է առաջին հարմար առիթի դեպքում», — նշվում է Tatler-ի էջերում:
Տաթևիկ Կարապետյանի արժանիքների շարքում Tatler հրատարակության հեղինակները հատուկ նշում են նրա բնավորությունը ու նշում, որ «Տաշիր» ընկերությունների խմբի երիտասարդ և հաջողակ փոխնախագահը «կարողանում է ասել ամեն ինչ՝ չասելով ոչինչ» և հավելում, որ արդի շրջանում դա հազվագյուտ և հարգանքի արժանի որակ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







