Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի առիթով Գանձասար վանական համալիրում մատուցվել է պատարագ: Պատարագին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հոգևորականներ:
Պատարագից հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պարգևատրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







