Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից եկող մեքենաների կուտակումները վերջին օրերին նվազել են։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Աննա Օհանյանի խոսքով՝ անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել։
Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







