ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը. Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքից:
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը, իսկ դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը: Հուշադրամի էսքիզների հեղինակը Արամ Ուռուտյանն է, հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ 925, տպաքանակաը՝ 700 հատ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







