Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ

ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին տեղեկացրեց, որ Հունաստանը շահագրգռված է իրականացնել նաև փորձի փոխանակման ծրագրեր: Դրա շրջանակում՝ հույն բժիշկները կայցելեն Հայաստան և ռազմաբժշկական ֆակուլտետի կլինիկական բազաներում կանցնեն վերապատրաստում: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել ամռանը Հունաստանում անցկացվող զորավարժություններին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են կրթության և ռազմաբժշկության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելուն:

Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդը, բարձր գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՊԲՀ-ին հրավիրեց մասնակցել 2020 թվականին Հունաստանում անցկացվող ռազմաբժշկական կոնֆերանսին:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+