Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:27

Հայաստանում կտեղադրվի առաջին «խելացի կանգառը»

Հայաստանում կտեղադրվի առաջին «խելացի կանգառը»

Հայաստանում առաջին և դեռևս միակ խելացի կանգառը կշահագործվի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում՝ հոկտեմբերի 8-ին։ Օրը խորհրդանշական է․ էջմիածինցիները տոնում են իրենց քաղաքի օրը։ Կանգառը կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին:

Բազմաֆունկցիոնալ կանգառի հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կտեղեկանան իրենց հետաքրքրող երթուղու համարի, մոտենալու ժամանակի ու քաղաքի տարբեր կետեր հասնելու համար նախատեսված երթուղիների մասին։

Զբոսաշրջիկները, հայտնվելով այս կանգառում, կկարողանան ծանոթանալ քաղաքի հետաքրքիր ու տեսարժան վայրերին՝ ուր գնալ և ինչ տեսնել։ Կգործի նաև անվճար Wi-Fi, վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար․ ինչպես ասում են բոլոր հարմարանքները՝ աշխատանքից հետո հոգնած երթուղայինին սպասելու համար։ Տեղադրված կլինեն նաև բանկոմատ, վճարային տերմինալ, աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ, ստենդ անվճար հայտարարությունների համար, ինչպես նաև կլինի էլեկտրոնային սարքերի լիցքավորման հնարավորություն։

Հայաստանում դեռևս միակ գերխելացի կանգառի շնորհիվ երկրի տրանսպորտային սպասարկման ոլորտը ևս մեկ աստիճան կբարելավվի։ Այն հարմարեցված է լինելու նաև տարվա ցանկացած եղանակին դիմանալու համար․ փակ տարածք՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Գործելու է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Կանգառը կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+