Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Եվրոպայի Լիգայի լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ»-ի և ադրբեջանական «Քարաբաղ»-ի միջև խմբային փուլի երկրորդ տուրում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հինգշաբթի Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպումը 32-րդ րոպեին ընդհատվել է՝ խաղադաշտի վրա Լեռնային Ղարաբաղի դրոշով անօդաչու թռչող սարքի հայտնվելու արդյունքում, որը հանգեցրել է խաղի արհեստական ընդհատման շուրջ 20 րոպե:
Ադրբեջանական կողմը այն որակել է որպես քաղաքական պրովոկացիա և կասկածի տակ դրել իր ֆուտբոլիստների անվտանգությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի համար սկսվել է 1988թ. փետրվարին։ 1992թ-ից բանակցություններ են ընթանում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







