Մարդու իրավունքների պաշտման Արման Թաթոյանը քննադատել է « Հայելի » լրատվական ակումբի հետ կատարված միջադեպը՝ նշելով, որ անհրաժեշտ է անհապաղ օրենքով նախատեսված միջոցներ ձեռք առնել։
« Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։
Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն »,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում է կատարվել « Հայելի » լրատվական ակումբի վրա, ակցիայի կազմակերպիչները պահանջել են դադարեցնել լրատվական ընկերության գործունեությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







