Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլահևան անդրադարձել է «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Անդրադառնալով այս միջադեպին՝ Լեյլա Աբդուլահևան թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է միջադեպի առնչությամբ իրավիճակի հետագա զարգացումներին՝ անվանելով այն սադրանք։
Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի դեսպանին հանձնարարված է հետևել սադրանքի կազմակերպիչների նկատմամբ համապատասխան պատժի կիրառման գործընթացին։
Հիշեցնենք, որ նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, ինչից հետո խաղը որոշ ժամանակով ընդհատվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







