ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01:07-ին, ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչներից մեկի ինքնասպանության փորձի մասին։
Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է կյանքին վերջ տալ՝ պատուհանից ցած նետվելով:
Աղբյուրը հայտնում է, որ սույն բնակիչը՝ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.), նաև վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և միայն այնուհետև փորձել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ուժերը ոստիկանության հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







