Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի սաների՝ սեպտեմբերի 1-ին օդ բաց թողնված փուչիկները հասել են մինչև սահման:
Սահմանապահ զինծառայողները, գտնելով դրանք, նկար են հրապարակել և որոշել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքը անվանակոչել Ազգդալյանի անունով։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լեւոն Զաքարյանը:
Գրառման մեջ նա մասնավորապես նշում է․
«Սեպտեմբերի 1-ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ «Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 դպրոց» գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան N դիրք, և զինվորները գտել էին վերը նշված փուչիկները:
Տղաները որոշել են դիրքը անվանակոչել Ազգալդյանի անունով»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







