Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանից հեռանալուց հետո շարունակում է կիսվել այստեղ ստացած իր տպավորություններով և արված լուսանկարներով:
Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում կիսվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ընթրիքից մի լուսանկարով՝ նշելով, որ « նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ ունեցած ընթրիքը հրաշալի էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:
Քարդաշյան քույրերի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին ավելի վաղ գրառում էր արվել նաև ՀՀ նախագահի պաշտոնական էջերում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի Ինստագրամի պաշտոնական էջում արված գրառման մեջ ասվում էր. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:
Հիշեցենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանում էր իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել էին նաև Ծիծեռնակաբերդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







