Այսօր` հոկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել Հայաստանում առաջին անգամ անցկացվող մենթալ թվաբանության օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը։
Հանդես գալով բացման խոսքով՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ուրախ է այն հանգամանքով, որ այսօր Հայաստանում նույնպես զբաղվում են մենթալ թվաբանությամբ՝ վերջինիս անվանելով մեր ապագան։
«Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղն ու ինտելեկտը թվերի հետ պայքարում»,- հավելել է տիկին Սարգսյանը։
Անդրադառնալով մենթալ թվաբանության կարևորությանը՝ նա ավելացրել է, որ այն օգնում է մարզել երեխաների ուղեղը, ինչը շատ կարևոր է մեր մատաղ սերնդի ինտելեկտը զարգացնելու համար:
«Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև աշխարհընկալումը»,- ասել է տիկին Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







