Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։
Հայ մասնագետների երրորդ խումբը Սիրիա է մեկնել ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելությունը Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականցնում 2019 թվականի փետրվար ամսից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







