Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







