Ոստիկանների վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող եղբայրները խոստովանական ցուցմունքներ են տվել։ Այս մասին հայտնում է « NEWS.am»-ը։
Նրանք պատմել են, որ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի վարսավիրանոցներից մեկից, դա նկատել են ոստիկանները և հետապնդել նրանց մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը։
Ոստիկանության մեքենան տեսնելով՝ եղբայրները փորձել են փախչել։ Ոստիկանները նրանց վրա են հասել Ազատության պողոտայում։ Այստեղ եղբայրներից մեկը ոստիկանից խլել է վերջնիս կցված ատրճանակը, հարվածել Հ. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի վրա։
Ստացված վնասվածքներից ոստիկաններից մեկը մահացել է ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվում են 2001 և 2003 թվականներին ծնված երկու եղբայրները։
Մահացած ոստիկան Տիգրան Առաքելյան իր խնամքի տակ ուներ երկու անչափահաս երեխա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







