Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը ստացել է երևանյան բեմում՝ Էրեբունի-Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ անցկացվող տոնական համերգի ընթացքում։
Շնորհակալական իր խոսքը Պիոտրովսկին սկսել է հայրերեն.
«Ես ծնվել եմ Երևանում՝ Բաղնիքի մոտ, և սիրում եմ հին Երևանը, Թեյշեբաինի, Էրեբունի Երևանը, Թամանյանի, Սարյանի Երևանը և նոր Երևանը: Իմ ընտանիքն ամուր կապերով է կապված Երևանի հետ: Այս պարգևը ինձ համար շատ կարևոր է և նվիրում եմ հայրիկիս հիշատակին: Այսօր կանգնած ենք թատրոնի այս բեմում և չեմ կարող չհիշել, որ Երևանում առաջին թատրոնը կառուցել է պապիկիս պապիկը»,-ընդգծեց Պիոտրովսկին»։
Այս տարի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել նաև հայ անվանի արվեստագետ Երվանդ Մանարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







