Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ճանապարհաշինարարական աշխատանքներ են անցկացվում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։ Որպես այլընտրանքային ուղի է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը։
ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ից բեռնատարների համար փակ կլինի նաև Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-ն ընկած ճանապարհատվածը. այս հատվածում յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում կատարվելու են շինարարական աշխատանքներ։
Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







