2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվող առաջին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընթացքում հայտարարվել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նոր նախագահի մասին։ Այսուհետ Լորդ Արա Դարզին է ստանձնելու այդ պատվավոր պաշտոնը:
Իսկ դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցի հետ կզբաղեցնի Հանձնաժողովի պատվավոր համանախագահի պաշտոնը:
Այս մասին հայտնում է «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի հանրային կապերի բաժինը։
Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է դեռ 2017 թվականի սեպտեմբերից:
Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է և Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարը:
Պրոֆեսոր Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտը ղեկավարելու միջոցով նպաստում է ողջ աշխարհի առողջապահական համակարգերի ձևավորման գործընթացին, այդ թվում՝ Հայաստանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







