Նախորդ շաբաթ Դուբայում անցկացվել է արհեստական բանականության թեմայով կոնֆերանսը։ Կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորություամբ։
Հակոբ Արշակյանը կոնֆերանսի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի ներուժը արհեստական բանականության ոլորտում։
«Միջոցառման շրջանակներում ի թիվս այլ մասնակիցների ես նույնպես արժանացա արհեստական բանականության ոլորտում ներդրման համար մրցանակին»,-նշել է Հակոբ Արշակյանը իր Ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ։
Հակոբ Արշակյանը արհեստական բանականության կոնֆերանսի շրջանակներում զրուցել է նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ։
«Դուբայում կայացած արհեստական բանականության կոնֆերանսին առիթ եղավ զրուցելու իմ շատ սիրելի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, լեգենդար Զինեդին Զիդանի հետ»,-գրել է Հակոբ Արշակյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







