Համաշխարհային հարստության վերաբերյալ Credit Suisse շվեյցարական բանկն իր զեկույցում, Հայաստանը դասել է միջինից ցածր եկամուտ (lower middle income) ունեցող երկրների շարքին։ Այս մասին հայտնում է RUSARMINFO-ն։
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը կազմում է 42 միլիարդ դոլար:
Credit Suisse-ի գնահատականներով՝ 2019 թվականին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու միջին ունեցվածքը կազմել է 19.517 հազար դոլար: Բանկը քաղաքացիների կապիտալի միջև բաժանարար գիծն անցկացնում է 8,309 դոլարի միջև․ բնակչության կեսն ունի նշվածից ցածր, իսկ մյուսը՝ նշվածից բարձր կապիտալ:
Վրաստանը նույնպես ներառվել է (lower middle income) շարքում: Վրացիների ընդհանուր ունեցվածքը կազմում է 37 միլիարդ դոլար:
Ադրբեջանը ներառված է միջինից բարձր եկամուտ ունեցող պետությունների խմբում: Ադրբեջանցիների ընդհանուր ունեցվածքը կազմում է 83 միլիարդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







