Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:46

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում մեկնարկել են Հայաստանի բարեփոխումների թեմայով լսումները

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում մեկնարկել են Հայաստանի բարեփոխումների թեմայով լսումները

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում մեկնարկել են Հայաստանի բարեփոխումների թեմայով լսումները: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Ձայնը Վաշինգտոնից: Լսումներին մասնակցում են ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան և հայկական պատվիրակության ներկայացուցիչներ:

Լսումների ընթացքում ելույթ են ունեցել ամերիկյան կոնգրեսականները: Դեմոկրատ Ջեքի Շփեյրը, անդրադառնալով վերջերս Հայաստան կատարած այցելությանը և ամփոփելով այցի արդյուքները, եկել է հետևյալ եզրակացության. «Հայաստանի ժողովրդավարությունը նոր է սկսում զարգանալ, և այստեղ կարևոր է մեր աջակցությունը: Անհրաժեշտ է գործել հիմա, որպեսզի ձևափոխվի երկիրը, որը մինչ այս կոռումպացված էր: Առաջնային է Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Ուրախ եմ, որ ՀՀ-ին 41 մլն դոլար օգնություն տրամադրելու իմ նախաձեռնությունն ընդունվել է: Մեզ համար կարևոր է գիտակցել Հայաստանի կարիքներն այստեղ և աջակցել համապատասխան ձևով»:

Մեկ այլ Կոնգրեսական ֆրենկ Փալոնը իր ելույթում նշել է. «Հայաստանում կարևորում են Արևմուտքում առաջնային համարվող դատաիրավական ոլորտի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այս ուղղությամբ: Մեզ համար շատ կարևոր է աջակցել Հայաստանին, այնտեղ տեղի ունեցող բարեփոխումներին… Հաջորդ շաբաթ քննարկման կներկայացվի Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը: Հույս ունեմ, որ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը կշարունակվի»: Կոնգրեսականն իր ելույթում առանձնապես կարևորում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, առանց զենքի տեղի ունեցած հեղափոխությունը, և առաջնային համարում աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում:

Ընդհանուր առմամբ լսումների ընթացքում խրախուսվում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը, կարևորվում են կոռուպցիայի դեմ պայքարը, մի շարք ոլորտային բարեփոխումները: Ուստի ամերիկյան կողմն իր հիմնական պարտականությունն է համարում այս գործընթացում Հայաստանին աջակցելը` ժողովրդավարության հաստատման հարցում հաջողության հասնելու համար:

Հայկական կողմն իր հերթին ողջունում է ամերիկյան կողմին` կազմակերպված լսումների համար և խրախուսում ամերիկյան ներդրումային նախագծերի իրականացման նախաձեռնությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+