Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է, իսկ բնակիչը՝ Եղիշե Ա.-ն (ծնված 1946 թ.), գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







