Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կիրակի ժամը 13.30-ից սկսած բաց կլինի քաղաքացիների այցելության համար։
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանն ու իր խումբը ներխուժել են ՀՀ Ազգային ժողով և կրակ բացել ՝ կառավարության անդամների և պատգամավորների ուղղությամբ։
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







