Բազումի լեռներում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծանր այրվածքներ ստացած Էդգար Գևորգյանն ԱԻՆ փրկարարը ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







