ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը»:
Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական֊ քաղաքական կյանքում»։
Արարատ Միրզոյանը հայտնում է նաև, որ Հռոմում՝ հայկական կաթողիկե եկեղեցում, մասնակցել է կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27-ի զոհերի ոգեկոչման ծեսին, իսկ այնուհետ զրույց ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







