Վերին Լարսի անցակետը մի քանի օր փակ լինելուց հետո կրկին բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Համաձայն դեսպանության տարածած հաղոդագրության՝ ձնամաքրման աշխատանքներից հետո նոյեմբերի 4-ի ժամը 12։00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձյան տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, ապա ժամը 18:00-ին այն փակվել էր բոլոր տեսակի մեքենաների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







