ՀՀ Առողջապահության նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտարարություն է տարածել՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ պատվաստանյութն արդեն երկրում է և ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:
Հայտարարության մեջ նախարարությունը շեշտել է նաև այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացումների հիմական պատճառները՝ նշելով, որ Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին, բացի դրանից սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվել, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չի եղել մատակարարների համար։
Նշենք, որ սեզոնային գրիպի պատվաստանյութը մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







