ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի յուրաքանչյուր երկրորդ հայտարարության մեջ երևում է մարդու իրավունքների ոտնահարման փորձ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Մարդու իրավունքներին առնչվող այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ մեր մոտեցումները տարբեր են Նաիրա Զոհրաբյանի մոտեցումներից։ Մենք տարբեր կերպ ենք ընկալում և մեկնաբանում այդ իրավիճակները։ Յուրաքանչյուր երկրորդ խոսքում կամ հայտարարությունում Զոհրաբյանը մարդու իրավունքների ոտնահարման փորձ է անում. Տիկին Զոհրաբյանը սիրում է պիտակավորել, վիրավորում է առավել խոցելի խմբերին, որոնց իրավունքները նա պետք է պաշտպանի», — նշել է «Իմ քայլը» խմբակցության անդամը:
Թագուհի Ղազարյանը հերքել է լուրերն այն մասին, որ ինքը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի հետ, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: «Մարիա Կարապետյանն արդեն երկար ժամանակ բացակայում է Հայաստանից, իսկ ես այդ հարցը Մակունցի հետ չեմ քննարկել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







