Նոյեմբերի 8-ից ուժի մեջ է մտնում Վրաստանի և Հայաստանի օդային տարածքում թռչող օդանավերի կողմից ազատ ուղիների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։
Վրաստանն ու Հայաստանը ազատ օդային ուղիների նախագծի վրա աշխատանքները սկսվել էին 2017 թվականին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ՍՊԸ «Սաքաերոնավիգացիան», Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության (ARMATS) հետ միասին՝ Հարավային Կովկասում կարևորագույն նախագիծ`Վրաստանի և Հայաստանի միջև ազատ օդային ուղիների շրջանակներում։
Նախագիծը նախատեսում է Վրաստանի և Հայաստանի օդային տարածքում թռչող օդանավերի կողմից ազատ ուղիների օգտագործման հնարավորությունը՝ նշելով միայն մուտքի և ելքի կետերը, որոնք նախապես կլինեն նշված, ինչպես հարավային կովկասի օդային տարածքի ազատ ուղիներ – Free Route Airspace in south Caucasus Area – FRASC:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







