Վարչապետ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրախ եմ արձանագրել, որ ավելի ու ավելի շատ համաշխարհային վարկանիշերում է Հայաստանը նշվում որպես 2020 թվականի ամենացանկալի և ամենապոպուլյար տուրիստական ուղղություն»:
Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը, ըստ զբոսաշրջային փորձագետների, կարող են 2020-ին համարվել «էպիկական ճանապարհորդության» հաջորդ թեժ վայրերը:
Նշենք, որ TurboNews-ը գրել էր, որ էպիկական ճանապարհորդությունը տուրիստական ուղղությունների մեջ նոր բաղադրիչ է ֆինանսապես ապահովված անձանց համար, իսկ Հայաստանը համարել էր ալդպիսի հնարավոր ուղղություններից մեկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







