Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել. Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Սիրիացի ընտանիքում տղա զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժշկին իրականացված հաջող վիրահատության համար:
Նշենք,որ հայկական հումանիտար խմբի կազմի բժիշկները բազմաթիվ կյանքեր են փրկել Սիրիայում:
Փետրվարից առ այսօր մեր մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են հայկական ներկայության կարևորությունը Սիրիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







