Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

ԿԳՄՍՆ ներկայիս նախաձեռնություններն ուղիղ հակասության մեջ են կառավարության ներկայացրած ծրագրի հետ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԿԳՄՍՆ ներկայիս նախաձեռնություններն ուղիղ հակասության մեջ են կառավարության ներկայացրած ծրագրի հետ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կրթության բարեփոխման և զարգացման այժմյան քաղաքականությունը ոչ միայն չի նպաստում հայոց լեզվի՝ որպես գիտական լեզվի գործածմանն ու զարգացմանը, այլև՝ ճիշտ հակառակ քայլերն են իրականացվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի «Կրթության և գիտության» բաժնում հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն։

«ԿԳՄՍՆ ներկայիս նախաձեռնությունները, ուղիղ հակասության մեջ են Կառավարության ներկայացրած ծրագրի հետ։ Ստացվում է, որ Կառավարության ծրագիրը պարզապես թղթի կտոր էր, որն անհրաժեշտ էր և այդ պահին ներկայացվել է Ազգային ժողովին։ Ծրագիրը ներկայացրել են և չեն հետևում այդ ծրագրի կյանքի կոչմանը»,- ասաց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ կրթության նկատմամբ իրականացվող քաղաքականությունն իրական պայքար է ազգային կրթության, ավանդական և ազգային արժեքների դեմ։

Հարցին՝ ինչպիսի՞ն է համալսարանների ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսանողների հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության իմացության մակարդակը, քաղաքագետը պատասխանեց.

«Լեզվի իմացության մակարդակը գնահատելը բարդ է։ Հաճախ հանրային խոսքում տեսնում եմ լուրջ բացթողումներ և՛ ուսանողների, և՛ մասնագիտական հանրության շրջանում։ Մի շարք ֆակուլտետներում հայոց լեզուն պետք է մասնագիտական լիներ, օրինակ, լրագրության ֆակուլտետում»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից վերջերս ներկայացված օրենսդրական նախաձեռնությանն ու դրա արդյունքում ուսանողների բողոքի ակցիաներին՝ քաղաքագետը նշեց, որ իշխանությունները դեռևս անհաղորդ են ուսանողների պահանջին, շարունակում են պնդել իրենց մոտեցումը։

«Իշխանությունների այս քաղաքականությունը նաև հասարակության լայն զանգվածների դժգոհությունն է առաջացնում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորումը լուրջ խնդիր է առաջացրել հանրության շրջանում, հասարակությունը չի ողջունել նաև վերջերս հանրապետության մետրոյի մոտ տեղի ունեցած բեմադրությունը, որը արժանացավ լուրջ քննադատության»,- ընդգծել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը վստահ է, որ, եթե ուսանողներն ավելի հետևողական լինեն իրենց պահանջում, մի կողմից՝ Կառավարության վճռականությունը, մյուս կողմից՝ հասարակության պահանջը կհանգեցնի նրան, որ հասարակության ավելի լայն զանգվածներ կմիանան շարժմանն և Կառավարությունն ի վերջո ստիպված կլինի զիջումների գնալ։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է բուհերի պարտադիր ուսուցման ծրագիրց հանել Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները՝ վերջիններիս դասավանդման հարցը թողնելով համալսարանների հայեցողությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+