Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնականներ Այնուր Ժետպիսովայի և Վիկտոր Գրիդնյովի, նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչության խորհրդատու Աննա Միշինայի հետ՝ քննարկելով ծրագրի մանրամասներն ու համագործակցության հետագա քայլերը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։

Արման Ուդումյանը կարևոր է համարել բոլոր շահագրգիռ բաժինների ու ենթակառուցվածքների համատեղ աշխատանքն այս հարցում։

Այնուր Ժետպիսովան նշել է, որ մինչև տարեվերջ ծրագրի կազմակերպչական մասը կավարտվի և 2020 թվականից կսկսվի որոնման համակարգի լայնածավալ ու ակտիվ գործունեությունը՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է՝ ԵՏՄ երկրների քաղաքացիներին հնարավորություն տալու իրենց հայեցողությամբ և ցանկությամբ գտնելու աշխատանք, իսկ գործատուներին՝ առաջարկելու թափուր աշխատատեղեր կամ աշխատանքի ընդունել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացու։

Ընդհանուր առմամբ «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգի» ներդրումը նպատակ ունի ընդլայնելու ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի որոնման հնարավորությունները, մեծացնելու գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի համալրման տարբերակների շրջանակը, թույլ տալու ներմուծել ԵՏՄ անդամ պետությունների աշխատաշուկաների փոխգործակցության ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ, աջակցելու ԵՏՄ անդամ պետությունների աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժին։

Հավելենք, որ «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգի» հայկական բաժնի տեխնիկական կողմն ապահովելու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+